Aysor.am-ը գրում է.

Բանանն իր օգտակար և բուժիչ հատկություններով անգերազանցելի է: Այն պետք է մարսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց: Բանանն ունի ստամոքսի թթվայնությունը իջեցնելու հատկություն, ինչը օգնում է այրոցների ժամանակ: Պարունակում է վիտամինններ C և E, մեծ քանակի B6, որն ապահովում է արյան մեջ շաքարի նորմալ չափաբաժինը և հանում է նյարդային համակարգի գրգռվածությունը:

Հաճախ սթրեսների դեմ պայքարում ենք մեծ քանակությամբ քաղցրավենիք, կոնֆետներ և թխվածքաբլիթներ օգտագործելով: Սակայն, եթե նախապատվությունը տալ բանանին, ապա կկարողանաք կարգավորել օրգանիզմում շաքարի չափաբաժինը, կօգնեք նյութափոխանակությանը, կազատվեք քաղցի զգացողությունից:

Բանանի կալորիան բարձր չէ, 100 գրամը պարունակում է ընդամենը 90 կկլ և գրեթե բացակայում է ճարպը, որն այն դարձնում է հիանալի դիետիկ միրգ: Սակայն հիշեք, որ բանան օգտագործելիս՝ հարկավոր է պակասեցնել քաղցրի քանակը:

Այն կարգավորում է աղիքային տրակտի գործունեությունը, բարձրացնում է ճարպի և շաքարի յուրացումը, իսկ երկաթի մեծ քանակը բարձրացնում է հեմոգլոբինը:

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը ուժեղացնում է բանանի օգտակար հատկությունները: Կայլումն էլ իր հերթին անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի, լյարդի, գլխուղեղի, մկանների աշխատանքի և ոսկորների ամրության համար: Միայն մեկ բանանը պարունակում է 400 մգ կալիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել