Aysor.am-ը գրում է.

Շոկոլադե դիմակն օգնում է մազերի աճին: Այսպիսի դիմակ պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ թեթևակի տաքացրած ձիթապտղի յուղ, երկու ձվի դեղնուց, 100 գր սև շոկոլադ: Հալեցնել շոկոլադը գոլորշու վրա, ընթացքում առանձին հարել ձուն և ձիթապտղի յուղն ու դրանց ընդհանուր զանգվածը խառնել շոկոլադի հետ:

Ստացված զանգվածը քսել մազարմատներին ու մերսել գլխամաշկը: Գլխին պոլիէթիլենային տոպրակ դնել, որի վրայից էլ փաթաթել սրբիչով: Զանգվածը պետք է մնա նվազագույնը մեկ ժամ, որից հետո կարելի է լվանալ: Շոկալադե դիմակը կարելի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել