Emedia.am-ը գրում է.

Կահիրեից հյուսիս-արևելք ընկած տարածքում հնագետները հայտնաբերել են հնագույն ստորգետնյա քաղաք։

Ինչպես փոխանցում է Diletant.ru գործակալությունը, ավստրացի պատմագետները կարծում են, որ դա կարող է լինել Ավարիս քաղաքը՝ հիքսոսների մայրաքաղաքը, ովքեր գրավել էին Եգիպտոսը 3600 տարի առաջ։
Բարձրից արված լուսանկարները թույլ են տալիս չափել քաղաքի մասշտաբները, իսկ հատուկ սարքերը փաստել են, որ պարիսպներից ներս՝ գետնի տակ ընկած է խոշոր բնակավայր։ Հատուկ տեղորոշիչ սարքի միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքները ավտրիացի մասնագետները հրապարակել են Եգիպտոսի հնագիտության ղեկավար Զախի Խավասսի հետ միասին։ 
Արշավախումբը ղեկավարող հնագետ Իրեն Մյուլլերի խոսքերով, այս փուլում իրենց հիմնական նպատակն է բացահայտել քաղաքի իրական չափերը, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի պեղումներ իրականացնել։ Նրանք ենթադրում են, որ քաղաքի միջով անցել է Նեղոսի դեռևս անհայտ թևերից մեկը, որն այժմ ցամաքել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել