Սպիտակ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն ,մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում:

Մոխրագույն -Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:

Կապույտ - մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:

Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական էմոցիաներ և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:




