Tert.am-ը գրում է.
Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ Հայաստանում օդն ամենի շատ աղտոտված է Երևանում Ալավերդիում, Հրազդանում և Արարատում։
«Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը մայրաքաղաքում են: Երևանում միայն 29 բաց հանք է գործում: Արդյունքում այդ փոշու և անընդհատ կառուցապատվող շինությունների փոշու հետևանքով օդի աղտոտվածությունը մեծանում է: Ներկայումս այն որոշ օրերի նորմայից բարձր է 9 անգամ, իսկ մյուս ժամանակներում՝ 2-3 անգամ»,-ասաց նա:
Կարինե Դանիելյանը նշեց, որ օզոնային շերտի պաշտպանությունն այն միակ խնդիրներից է, որտեղ մարդկությունը որոշակի հաջողության է հասել և արձանագրել խնդրի լուծման դրական տեղաշարժ:
«Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար»,– ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ