Emedia.am-ը գրում է.

Սիրիայի Համա քաղաքում ոչնչացվել է ադրբեջանցի գրոհայինների առաջնորդ Աբու Յահյա ալ Ազերին, ով ընդդիմադիր զինյալ խմբավորումների շարքում կռվում էր ընդդեմ Ասադի ռեժիմի։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, ալ Ազերիի ջոկատը մարտնչում էր «Անսարի բանակի» կազմում։ 
Ադրբեջանցի ահաբեկիչների առաջնորդը մահացել է, երբ Համա քաղաքի հարևանությամբ հարվածներ են հասցրել Սիրիայի օդուժը։ Այդ ընթացքում ալ Ազերիի ջոկատը փորձում էր գրավել 66-րդ վաշտի զինբազան։ 
Նույն օրը Աբու Յահյա ալ Ազերիին թաղել են Արտմա գյուղի գերեզմանատանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել