Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով 10-րդ հարկից։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել