24news.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավարտել են Մյունխենում ընթացող իրենց հանդիպումը, որը կայացել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ։ Այդ մասին 24News-ին հայտնել են կառավարությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը եռակողմ հանդիպում է ունենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել