Hraparak.am-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քր․ օր․-ի 344-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է.
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:
Հրապարակումից ընդամենը ժամեր անց Սարգիսն իր ինստագրամյան էջում «Շերեմետևո» օդանավակայանից հրապարակում է արել:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Երևանում վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։