Երեկ պաշտոնանկ եղած Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին քննչական կոմիտեում է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Քերոբյանը հարցաքննության է կանչվել «Սիներջի» ընկերությանը վերաբերող քրեական վարույթով, եւ մեծ է հավանականությունը, որ հարցաքննությունից հետո կկալանավորվի։
Ժամեր առաջ էլ էկոնոմիկայի նախարարությունում են խուզարկություն իրականացրել` արդեն պաշտոնաթող նախարարի առանձնասենյակում: Թեեւ ակնհայտ է, որ առանձնասենյակում ապացույցներ չէին կարող հայտնաբերվել: Իսկ գործն ինքնին խիստ կասկածելի է, որովհետեւ պետությունն արդյունքում որեւէ դրամի վնաս չի կրել:
Հունվարի վերջին պաշտոնական դիրքի չարաշահումների երկու քրեական վարույթով ձերբակալվեց 7 անձ, 3-ը՝ «Սիներջի» ընկերությունից, 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարությանից։
Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/eab0e856bc21de001642ab466ffabed8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել