1in.am-ը գրում է.

Սիդնեյում սկսվել են առաջին հանրային լսումները Ավստրալիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության խոշորագույն հետաքննության շրջանակում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հետաքննության ղեկավարը ավստրալացիներին զգուշացրել է, որ իրենք ստիպված կլինեն լսել ցնցող պատմություններ:

Ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ հետաքննելու երկրի տարբեր պետական և կրոնական հաստատություններում, դպրոցներում և մանկատներում մանկապղծության դեպքերին առնչվող բազմաթիվ դիմումները: 

Գործընթացը սկսելու առիթը տեղեկությունն էր այն մասին, որ Ավստրալիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել