Aysor.am-ը գրում է.

Այսօր հյուսիս-արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, այստեղ ժամանակ առ ժամանակ հնարավոր են անձրևներ, ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:

Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, հաստատված արևային, առանց տեղումների եղանակը կպահպանվի, երեկոյան դեմ կդիտվի ամպամածության ավելացում: Օդի ջերմաստիճանը կնվազի, առավել զգալի` հյուսիսային շրջաններում: Գեոմագնիսական դաշտը` կայուն:

Տաթևում կդիտվի ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն զգուշացնում է. հրդեհներից խուսափելու համար մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները։

Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 16-ին Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, քամի 10-12մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +29+31, երեկոյան +22+24 աստիճան տաքություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել