1in.am-ը գրում է.

Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակի թեկնածուները Եվրախորհրդարանում պաշտոնապես կներկայացվեն արտաքին գործերի և զարգացման խորհրդարանական կոմիտեների և մարդու իրավունքների ենթակոմիտեի համատեղ նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

ԵԽ պատգամավորները մրցանակի համար առաջադրել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը, ով գաղտնազերծել է ԱՄՆ ԱԱԳ տեղեկությունները, ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկուն, ձերբակալված բելառուս ընդդիմադիրներ Ալեսյա Բելյացկիին, Նիկոլայ Ստատկևիչին և Էդուարդ Լոբովին, ինչպես նաև 15-ամյա պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզային, ում 2012-ի հոկտեմբերին հրազենով վիրավորել էին թալիբները:

Հոկտեմբերի 10-ին ԵԽ քաղաքական խմբակցությունների առաջնորդները կհայտարարեն մրցանակակրի անունը, իսկ մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերին՝ Ստրասբուրգի ասամբլեայի նստաշրջանի ժամանակ:

Նշենք, որ Սախարովի մրցանակին արժանանում են այն մարդիկ, ովքեր ներդրում ունեն մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել