Emedia.am-ը գրում է.

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կգլխավորի «Ազգային միություն» կուսակցությունը, որը ստեղծվել էր հենց նրա աջակիցների կողմից։

Այդ մասին հայտարարել է ինքը Նավալնին սեպտեմբերի 15-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում։
«Ես կանդամակցեմ առանց երկմտանքի։ Իսկ եթե ինձ ընտրեն, որպես նախագահ, ես մեծագույն հպարտությամբ այն կգլխավորեմ, քանի որ դա  ինձ հարազատ միակ կուսակցությունն է»,- նշել Նավալնին։
Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում նա չէր անդամակցում տվյալ կուսակցությանը, Նավալնին վստահեցրել է, որ այդ դեպքում հնարավոր է իշխանությունները հրաժարվեին գրանցել այն։
Նշենք, որ «Ազգային միություն» կուսակցությունը ստեղծվել է 2012 թվականի դեկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել