Panorama.am-ը գրում է.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է՝ մեռելոց: Կառավարության որոշմամբ, տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը հայտարարված են ոչ աշխատանքային: Ժամը 11.00-ին մատուցվելու է Սբ. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել