«The Telegraph»-ին Նիկոլի տված հարցազրույցն աչքի ընկավ հատկապես նրա զգուշավորությամբ՝ հանդեպ Ռուսաստանի. լրագրողին այդպես էլ չի հաջողվել Կրեմլի հասցեին Նիկոլից մի կծու, թթու, տո մի դառը խոսք «քերել» նույնիսկ երբ խնդրել է ուղղակիորեն արձագանքել այն անանուն ռուս պաշտոնյային, որը Նիկոլին մեղադրել էր Հայաստանն ուկրաինացնելու համար: Նիկոլն ամեն կերպ խուսափեց անանուն ռուս պաշտոնյայի հայտարարություներին գնահատականներ տալուց ՝ պնդելով՝ եթե աղբյուրն անանուն է, ապա նշանակում է՝ ինքն «էնքան էլ վստահ չի նրա մեջ», ինչ որ ասում է:
Ինչի՞ հետ է սա կապված՝ նկատի ունենալով փաստը, որ արևմտյան ԶԼՄ-ներին իր տված հարցազրույցներում Նիկոլը սովորաբար համարձակորեն թիրախավորում էր Մոսկվային՝ չվախենալով ասենք ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային տրտմեցնելու հեռանկարից:
Նիկոլին կարող է միայն մեկ բան զսպել՝ սեփական իշխանության կորստի ահը: Այդ վախը պայմանավորված է գարնանը ներքաղաքական կյանքի սրացումների սպասելիքներո՞վ, թե՞ ներիշխանական հեղաշրջման վտանգով՝ նկատի ունենալով այն, թե ինչեր են վերջին շրջանում խոսում ասենք Ալենի մասին: Բայց արդյոք Նիկոլը Հայաստանում իշխանափոխության վտանգ է տեսնում՝ միայն Հյուսիսի՞ց, թե՞ չի հասկանում, որ ոչ պակաս ազդեցիկ բևեռ է նաև Արևմուտքը, որը ցանկանում է Նիկոլին փոխարինել գոմիկ ԱԽՔ Գրիգորյան Արմենով: Իսկ գուցե Նիկոլը հենց այդ սցենարը կանխելու համա՞ր է Մոսկվային նման մեսիջ հղում, չէ՞ որ Հայաստանի ազգային շահերի հարցը նրա համար լրիվ ութերորդական է. եթե Հայաստանի վերակողմնորոշումը՝ Արևմուտք պետք է Նիկոլին աթոռ արժենա, ապա նա երբեք չի գնա դրան նույնիսկ այն դեպքում,եթե Ամերիկան մի նոր վիլսոնյան քարտեզ Հայաստանին խոստանա:
Նիկոլն ատում է թե՛ ռուսներին, թե՛ Արևմուտքին. նա մահապարտի հոգեբանությամբ առաջնորդվող սուբյեկտ է, որ նախևառաջ իր իշխանության ու ֆիզիկական գոյության հարցն է լուծում՝ Հայաստանի շահերը փորձելով հարմարեցնել սեփական շահերին, այլ ոչ թե հակառակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել