«The Telegraph»-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հարցին՝ եթե Պուտինը գա Հայաստան, կձերբակալե՞ք նրան, Նիկոլը տվել է հայաստանյան ռեալներից չբխող, խուսափողական, ինչպես նաև յուրատեսակ ինքնափիառի տարրեր պարունակող պատասխան: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ քանի որ Հայաստանում 2018-ից հետո շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, ուստի  ինքը որոշումներ չի կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: «Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»,-հայտարարել է Նիկոլը: 

 

Իհարկե, Նիոլը չէր կարող իրեն ուղղված հարցին դրական պատասխան տալ, բայց հարց է առաջանում՝ «կռուտիտ» լինելու այլ ձև չէ՞ր կարելի գտնել՝գոնե անգլիացուն չծիծաղեցնելու: Խնդիրն այն է, որ ներկյայիս Հայաստանը իրավական, ժողովրդավարական երկիր է համարվում իրավամբ միայն ՔՊ-ականների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ նույն եվրոպացիները, ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, կարող են և ծափահարել դեմոկրատ Նիկոլին, որի կառավարման օրոք ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդ է գրանցում: Եթե Նիկոլը չի որոշում՝ ում ձերբակալեն, ում՝ ոչ, ինչո՞ւ է դիցուք Արմեն Աշոտյանը կալանավայրում: Կամ ինչո՞ւ բանտում մահացավ Արմեն Գրիգորյանը և այսպես շարունակ:  

 

Այնպես որ՝ եվրոպացիներին խաբել չի ստացվի. նրանք բոլորից լավ գիտեն՝ ինչ է Հայաստանում կատարվում, ով է միակ «ասիչը» այս երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել