24news.am-ը գրում է․

«Հայաստանը ձգձգում է Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները»։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը։

Նրա խոսքով, այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար.

«Սա կայուն տրանսպորտային երթուղու առկայությունն է, տրանսպորտային ուղիները Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև»,- նշել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդակիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ համար այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել