1in.am-ը գրում է.

Հունաստանում այսօր մեկնարկում է զանգվածային գործադուլների շաբաթը՝ միջազգային վարկատուների (ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) «եռյակի» ներկայացուցիչների այցի նախաշեմին: Վարկատուները պետք է գնահատեն երկրում կառուցվածքային բարեփոխումների ընթացքը՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Մի քանի հազար պետծառայողներ աշխատանքային ռեզերվ են տեղափոխվել հուլիսին: Մինչև սեպտեմբերի վերջը ծրագրվում է աշխատանքային ռեզերվ ուղարկել ևս 12.500 մարդու:Նրանցից 4000-ը վերջնականապես կհեռացվեն: 

Այս շաբաթվա սկզբին հունական կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանքը կսկսեն «եռյակի» տեխնիկական մասնագետները, իսկ առաքելության ղեկավարները, ինչպես սպասվում է, Աթենք կժամանեն սեպտեմբերի 22-ին: Տեսուչները կքննարկեն խոշոր պետական կորպորացիաների մասնավորեցման ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել