1in.am-ը գրում է.

Ռեփեր Շոն Քոմբսը, ով ելույթ է ունենում P Diddy կեղծանվամբ, զառերով խաղում տանուլ է տվել 1 մլն դոլար: Այս մասին հաղորդում է NME-ն:

Պարբերականի տվյալներով՝ գումարը ստացել է ռեփերի գործընկերը՝ հիփ-հոփ կատարող Ռիք Ռոսը: Պարտությունը, սակայն, չի տխրեցրել P Diddy-ին, ով 1 մլն դոլարի անդորրագրի լուսանկարը տեղադրել է Instagram-ում՝ գրելով. «Հենց նոր մեկ միլիոն եմ տանուլ տվել: Դե, ոչինչ»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ P Diddy-ն հերթական անգամ գլխավորել է ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը, երկրորդ տեղում է Jay Z-ն, երրորդում՝ Dr. Dre.-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել