Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ «սխալ է թույլ տվել» 2023 թվականի ապրիլին՝ ներում շնորհելով մանկապղծության մեջ ներգրավված տղամարդուն։
Վերջին օրերին Հունգարիայում սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ պարզվել է, որ երկրի նախագահ Կատալին Նովակը Հռոմի պապի՝ 2023 թվականի ապրիլին Բուդապեշտ կատարելիք այցից առաջ բավարարել է մանկատան նախկին փոխտնօրենի ներման խնդրանքը, որը մասնակցել էր մանկապիղծ տնօրենի հանցագործությունների կոծկմանը։
Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ էին արել հրաժարական տալ։
«Այսօր ես վերջին անգամ դիմում եմ ձեզ՝ որպես պետության ղեկավար, հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասել է Նովակը M1 հեռուստաալիքի եթերում։
Նովակը Հունգարիայի նախագահն էր 2022 թվականի մայիսի 10-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել