Lurer.com-ը գրում է.

Թուրքմենստանի արևմտյան շրջանների իշխանությունները ստիպում են նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երգերը հնչեցնել հարսանեկան արարողությունների ժամանակ, ինչպես նաև արգելում են արտասահմանյան երաժշտություն ներառել երգացանկերում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

Այս մասին պաշտոնական հրաման չկա։ Ըստ աղբյուրների՝ հրամանները փոխանցվում են բանավոր, երբ դիմում է ներկայացվում ԶԱԳՍ։ Նոր կանոնների մասին տեղեկացվել են նաև հարսանիքներ անցկացնելու համար նախատեսված վայրերի, ռեստորանների և հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։

Ըստ ռեստորաններից մեկի աշխատակցի՝ երգացանկը պետք է բաղկացած լինի հիմնականում թուրքմենական երգերից։ Այն պետք է ներառի նաև Բերդիմուհամեդովի երկու երգ:

Այս կանոնները վերաբերում են նաև նրանց, ովքեր էթնիկ թուրքմեն չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել