Hetq.am-ը գրում է․
Մայրաքաղաքի Կենտրոնում՝ Հաղթանակ կամրջի հարևանությամբ գտնվող սպորտային համալիրը վաճառվել է։ «Հետք»-ը պարզել է, որ այն ձեռք է բերել «Սպարտակ» մարզահամալիրի գնորդը՝ «էկո պետրոլ» ՍՊԸ-ն։
Հաղթանակ կամրջի հարևանությամբ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասում խորհրդային տարիներին կառուցված համալիրը պատկանել է «Աշխատանք» մարզական ընկերությանը։ Այն Խորհրդային Հայաստանի 4 մարզական կառույցներից մեկն էր։
Հետագայում բոլոր մարզական կառույցները միավորվել են և դարձել «Սպարտակ» մարզական միություն, ապա անվանափոխվել և կոչվել է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն։ Բոլոր սպորտային կառույցների մարզահամալիրները սեփականության իրավունքով փոխանցվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ին։
Երևանի Ցախի փողոց 18 հասցեում տեղակայված համալիրում մարզվում են ըմբիշներն ու բռնցքամարտիկները։
«Այստեղ ձևավորվել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի խմբեր։ Յուրաքանչյուրում 200 և ավելի աշակերտ՝ 8-10 մարզիչով»,- այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» մարզական ՀԿ-ն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։