1in.am-ը գրում է.

Գեյլ Լավերնա Գրինդսը կշռել է մոտ 230 կգ ու գամված էր անկողնուն այնքան երկար, որ նրա մաշկը ի վերջո սկսել է սերտաճել մահճակալին՝ հայտնում է realfacts.ru-ն: 
6-ժամյա փրկարարական աշխատանքներից հետո, որոնք այդպես էլ հաջողությամբ չեն ավարտվել, 39-ամյա կինը հայտարարվել է մեռած: 
Նրա մահվան պատճառը եղել է «պաթոլոգիկ ճարպակալումը»: 
Գեյլի ամուսնու խոսքով՝ ինքը նկատել էր, որ կինը վատ է, փորձել է նրան քաշել մահճակալից, սակայն նա այդպես էլ չի շարժվել:
Ընդ որում՝ կինը ունեցել է ընդամենը 1.5 մետր հասակ: Նա չէր շարժվել 6 տարի: 
Փրկարարները կնոջը՝ մահճակալով հանդերձ, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ նրա մաշկը տարիներով անշարժ մնալու հետևանքով բառացիորեն սերտաճել է մահճակալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել