Operativ.am-ը գրում է. 

Հելենա Սիմզը` ամերիկացի հայտնի ատոմային ֆիզիկոս Հարոլդ Սիմզի կինը, սպանվել է ամուսնու կողմից` դավաճանության համար:

Իմանալով կնոջ դավաճանության մասին` Հարոլդը փոխել է Հելենայի ստվերաներկը մեծ ռադիոակտիվություն ունեցող ուրանի փոշու հետ: 3 ամիս շարունակ կինն օգտագործել է դա որպես ստվերաներկ. արդյունքում մահացել է ուժեղ ճառագայթումից: 

Չնայած այն հանգամանքին, որ Հելենայի մոտ ի հայտ էին եկել ճառագայթային հիվանդության տարբեր ախտանիշներ` ներառյալ ամբողջովին ճաղատացում, կուրություն, անտանելի սրտխառնոցներ, վերջինիս մարմնից ընկել է անգամ ականջի մի մասը, նա ոչ մի անգամ չի դիմել բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել