ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունը նախատեսում է թանկացնել տրանսպորտի ուղեվարձը ՝ հասցնելով ընդհուպ 260 դրամի:


Ավագանու փետրվարի 13-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է հերթական նախագիծը, համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով մինչեւ 260 դրամի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

ArmLur.am-ը կապ հաստատեց նախկինում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացրա՝ դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ, լսելու իր կարծիքը տվյալ նախագծի մասին.

«Ավագանու անդամներից մեկը, հերքեց այդ փաստը, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում եթե թանկանալու խոսակցությունները ճիշտ լինեն, պետք է քայլեր ձեռնարկել, որ չթանկանա»:

Հիշեցնենք, որ 2013 թվականին մի խումբ հայտնի անձինք, ինչպիսիք էին դերասաններ Գարիկ Պապոյանը, Լալա Մնացականյանը, Անդրանիկ Հարութունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալեն Սիմոնյանը՝ ներկայումս ԱԺ նախագահ, Հայկ Մարությանը՝ ներկայումս «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Լուսինե Բադալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, և այլոք իրականացնում էին բողոքի ակցիա տրանսպորտի գնի թանկացման դեմ:
Նրանք հոլովակ էին տարածել, որով կոչ էին անում քաղաքային իշխանություններին վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը՝ պահպանել 100 դրամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել