Փարաջանովի «Նռան գույնը»՝ վրացուհի երաժիշտ Քեթի Մելուայի նոր տեսահոլովակումPanarmenian.net-ը գրում է.

20-րդ դարի ամենահայտնի վրացահայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովըտարիներ շարունակ շատերին է ոգեշնչել։ Բացառություն չէ նաև վրացական արմատներով երաժիշտ Քեթի Մելուան(Katie Melua), ով ապրում ու ստեղծագործում է Լոնդոնում։ Նրա նոր՝ «Love Is A Silent Thief» տեսահոլովակում օգտագործված են կադրեր ռեժիսորի «Նռան գույնը»ֆիլմից։ Ինչպես գրել է ինքը՝ երգչուհին, երգը նվիրվում է Փարաջանովին:

«Այս երգը ռեժիսոր Փարաջանովի համար է։ Շնորհակալ եմ ոգեշնչելու համար»,- գրել է Մելուան։

Նոր տեսահոլովակը Քեթի Մելուայի «Ketevan» ալբոմից է, որի ռելիզը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 16-ին։ Ռելիզի օրն ու անունը, ի դեպ, պատահաբար չեն ընտրված՝ սեպտեմբերի 16-ը երգչուհու ծննդյան օրն է, իսկ Կետևանը՝ նրա վրացական անունը։ «Ketevan»-ը ջազ, բլյուզ ու ֆոլք-փոփ ժանրերում ստեղծագործող երգչուհու 6-րդ ձայնասկավառակն է, որը թողարկվում է նրա դեբյուտային՝ «Call Off The Search» ալբոմից տաս տարի անց։

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964թ․-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973թ․-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

Բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին Փարաջանովի ազատազրկմանը, բայց նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել