Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար Կիլիան Մբապեն կարող է ստանալ մինչև 100 միլիոն եվրո։

Ըստ El Debate-ի՝ հարձակվողը մադրիդցիների հետ 6 տարվա պայմանագիր կկնքի:

Աշխատավարձը՝ տարեկան 32 մլն եվրո հարկերից հետո, պայմանագիր կնքելու համար բոնուս՝ մոտ 100 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, Կիլիանը կունենա իր իմիջային իրավունքների մոտավորապես 60%-ը (սովորաբար դրանք կիսվում են մայրաքաղաքային ակումբի և խաղացողի միջև):

Այս իրավունքների օգտագործումը Մբապեին և «Ռեալին» կարող է բերել 165 միլիոն եվրո առաջին մրցաշրջանում, իսկ գումարը միայն կաճի ապագայում, հատկապես, եթե նրանք տիտղոսներ նվաճեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել