Երգչուհի Սոնա Շահգելդյանի անձնական և գործնական կյանքի շուրջ մարդկանց հետաքրքրասիրությունն անսպառ է: Երգչուհին երեկ այդ հետաքրքրությունն առավել ակտիվացրեց «Դար 21» հեռուստաընկերության «Ռեյթինգով կեսօր» հաղորդման ժամանակ: Նա հաղորդավարուհի Անի Դաշյանի հյուրն էր: Խոսակցության ընթացքում Սոնան հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ… Սա լավ առիթ էր Սոնայի հետ զրուցելու:

ArmStar.am-ի հետ զրույցում Սոնան պարզաբանեց, որ այն, ինչ եղել է իր կյանքում` լուսանկարների և այլնի հետ կապված, արդեն անցյալում է: Իր կյանքում նոր փուլ է սկսվել. «Իհարկե ես չեմ սիրում իմ անձնականի մասին խոսել, բայց ասեմ, որ սիրտս զբացված է, իմ սերը երկկողմանի է ու ապագայում ամեն ինչ կլինի իմ ուզածով: Աստծուց առաջ չընկնեմ, չեմ սիրում որևէ բան պլանավորել, այդ թվում և հարսանիքը: Երբ ամեն ինչ լինի, բոլորը կիմանան դրա մասին: Ինչ վերաբերում է Սամվել Ղազարյանի հետ լուսանկարին և պատմությանը, ասեմ, որ դա իմ կյանքում անցած էտապ է: Մենք զուտ գործընկերներ ենք… Հիմա ես գտել եմ ինձ արժանի մարդու: Արժանին գտնում է արժանիին»,- մեկանբանեց երգչուհի Սոնան:

Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա Սոնան հավելեց, որ արդեն մտածում է այդ ուղղությամբ. «Ես արդեն մտածում եմ ամուսնության մասին, բայց ստույգ չեմ կարող ասել, թե երբ կամուսնանամ, բայց Աստծո հաջողությամբ, բնականաբար կամուսնանամ»,- ավելացրեց Սոնան:
Շարունակությունը՝ այստեղ