Գաղտնիք չի /ինձ համար/, որ ոչ քաղաքականությունից եմ գլուխ հանում, ոչ տնտեսությունից, ու եթե հանկարծ դեմ արտահայտվեմ մաքսոյին միությանը միանալուն, հաստատ երկու րոպեում ջախջախիչ գաղափարային պարտություն կկրեմ կողմնակիցների փաստարկներից, իսկ եթե դեմ լինեմ եւրոպական նախագծին, շատ արագ ու կուլտուրական ինձ կբացատրեն, որ եթե բան չեմ հասկանում, ավելիլավ ա ձեն չհանեմ: Բա որ ասեմ, որ երկուսին էլ դեմ եմ՝ արդեն միացյալ ուժերով հեշտությամբ տեղս ցույց կտան, ու ճիշտ կանեն: Բայց իմ համար էդ փաստարկները կապ չունեն: Ինձ ուրիշ բան ա տանջում, երկար մտածել եմ, որն էր իմ ենթագիտակցական խորը հիասթափության պատճառը, հիասթափության, որ ապրեցի Սերժի հայտարարությունը լսելուց: Ու հասկացա դա, լսելով Սերժի որոշումը արդարացնողների փաստարկները: Մենք ընտրում ենք հեշտը: Էսօր մի տնտեսագետ ասեց. մաքսային միությանը միանալուց իհարկե կարող ա շաքարը թանկանա, բայց ինչու՞ բերել Բրազիլիայից, եթե կարելի է ԱՊՀ-ի որեւէ երկրից, ինչը էժան կլինի: Իսկականից, ինչու՞: Ինչի համար տանջվել նոր բաներ հորինել, եթե կարելի է մի քանի կիսատ-պռատ արտադրանք նաղդել ծանոթի միջոցով կազախների վրա /չնայած իրանք էլ հարիֆ չեն, դեռ հարց ա կառնեն թե չէ/, ի՞նչ իմաստ ունի զենք ճարել ստեղ-ընդեղ, եթե կտան էլի մի բան, ինչու՞ մտածել Սիրիայի հայերին ինչով օգնել ու ոնց արձագանքել ապագա իրադարձություններին, եթե կարելի է մի քիչ սպասել, տեսնել ինչով կավարտվի մեծերի կռիվը: Ու հարցը էն չի, որ ես գիշերը չէի քնում, երազում էի եւրոպական պայմանագրի մասին, ուղղակի նպատակով դժվարությունները մի տեսակ կյանքին իմաստ են տալիս, բայց զգում եմ, որ ինձ թողնում են միայն կենցաղային դժվարությունները՝ մի քիչ ավել փող աշխատել, մի քիչ պակաս կոմունալ ծածսեր անել, մնացածը կստացվի՝ երկրի այրերը կմտածեն իմ տեղ, գազն էլ մեկ էլ ու էժանացավ: Բայց ես ուզում եմ ավելիշատը ու դժվարը, եթե պետք էր 20 տարի պտտվել ու վերադառնալ նույն տեղը, հեն ա 1988 երկու տարի էր մնում դպրոցը ավարտեի, կգնայի Պոլիտեխնիկ, մի տաք տեղ գծագրական սեղան կտային, կասեին առավոտ 9 կգաս, կգծես, 5-ին տուն կգնաս, էս էլ քեզ սանատորյա, էս էլ քեզ 50 ռուբլիանոց Բիթլզի պլաստինկա ամերիկայից /Հայաստանն ա չէ՞, մի քիչ ավելի շուստրի ա/: Փաստորեն, իզու՞ր էր էս ամենինչը:

Չէ, ախպեր, ես տենց համաձայն չեմ, նեխած ակվարիումից դուրս ենք էկել, ընկել ենք հատակին, 20 տարի քարշ ենք գալիս որ գետին հասնենք /որտեղ կարող ա եւ կուլ տան, ո՞վ ա ասում չէ/, մի քիչ ա մնացել, բայց արդեն փոշմանել ենք, հետ ենք ուզում: Բայց ախար հին ակվարիումն էլ էլ չկա, կոնսերվի բանկայ ա:

Հիմա ինձ շատերրը կսկեն բացատրել, որ սխալ եմ, որ զգացմունքային բաներ ասելը տեղին չէ, քաղաքական լուրջ հարցեր են, անվտանգություն, ֆլան-ֆստան: Եսիմ, երեւի ճիշտ կասեն, բայց մի բան կոտրվեց մեջս:

381057_original

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել