ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, ով աշխատում է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող կազմակերպությունում, հարցաքննվել է հենց այս կազմակերպության կողմից շահած կասկածելի տենդերների մասով։

Ավելի վաղ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է ՏՏ ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի, որը նախարարությունում մեկը մյուսին լավություններ են արել ու ինչ-որ կասկածելի թղթեր ներկայացնելով տենդերը անցկացրել։

ArmLur.am-ը պարզեց, որ ընկերությունը, որի շուրջ ստեղծվել է այս աղմուկը, «Սիներջի» ընկերությունն է, որը ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի չի պատկանում Լուսինե Թովմասյանի սկեսրայրին։ Ընկերությունը պատկանում է Սեյեդ Փույան Շահիդի Սեյեդ Ահմադին, ով ընկերության 100% բաժնետերն է և գրանցված է Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Թեհրանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։

Այն ՏՏ ոլորտի ընկերությունը, որի մասին շրջանառվում են տեղեկությունները, «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ն է, որի 100% բաժնետերը Արթուր Աշոտի Հովհաննիսյանն է։ Արթուր Հովհաննիսյանը հայտնի մոդել, «Միսս Հայաստան» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանի ամուսինն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և վերոհիշյալ գործով կալանավորված Լիլի Մկրյանի անունները կապվում են ոչ թե «Սիներջի» ընկերության հետ, այլ «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ»-ի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել