1in.am-ը գրում է.
Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում կարող է օգնել թեյը, որն օգտագործում են Խաղաղ օվկիանոսում գտնվող Սամոա կղզու բնակիչները: Այս մասին հաղորդում է Raut.ru-ն:
Թեյը պատրաստվում է մամալա կոչվող ծառի կեղևից: Դրա բաղադրության մեջ մտնող պրոստրատինը, վերարտադրվելով և սինթեզվելով, հարյուր անգամ ավելի է հզորանում: Սամոայի ցեղերն արդեն մի քանի դար դրա օգնությամբ բուժում են հեպատիտը:
Գիտնականների խումբը՝ բժիշկ Վենդերի գլխավորությամբ, այդ ծառի կեղևից պրոստրատին է «վերցրել», որպեսզի մասնագետները նոր հակահամաճարակային դեղորայք ստեղծեն:
Բացի այդ, գոյություն ունեն տվյալ նյութի սինթետիկ տարբերակները, որոնց արդյունավետությունը հարյուր անգամ ավելի բարձր է, քան բնական մթերքինը: Գիտնականները ենթադրում են, որ նման միջոցով կարելի է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը, ՁԻԱՀ-ը, ինչպես նաև մի շարք օնկոլոգիական հիվանդություններ: