Doctors.am-ը գրում է.
Ինչպե՞ս տարբերակել պարզ մոռացկոտությունը հիշողության կորստից: Բոլորս էլ ինչ-որ բան մոռանալիս տհաճ զգացողություններ ենք ունենում: Սակայն հաճախ այն ինչ մենք ընկալում ենք՝ որպես հիշողության խանգարում, պարզ մոռացկոտություն է: Իսկ ինչպես տարբերել դա հիվանդությունից:
Անհանգստանալու կարիք չկա, եթե մոռացկոտությունը չի խանգարում առօրյա կյանքին: Բոլորս ժամանակ առ ժամանակ պարզ բաներ ենք մոռանում՝ ֆիլմի անվանում, ինչ-որ մեկի անունը, կարևոր տարեթիվ,սենյակ մտնելու նպատակը և այլն: Պարբերաբար ուղեղի խորքերից տեղեկություն դուրս բերելու ընթացքի դանդաղումը բնական երևույթ է, որը կապված է կենսակերպի, երբեմն էլ՝ ծերացման հետ:
Սակայն եթե հիշողության նման խանգարումներն առօրյա կենցաղում դժվարություններ են առաջացնում, ապա դա համապատասխան մասնագետին դիմելու առիթ է: Խնդիրը լուրջ չէ, եթե ուղեղի մարզումը դրական արդյունք է տալիս:
Ուղեղը մարզելու բազմաթիվ եղանակներ կան՝ համակարգչային ծրագրեր, կոգնիտիվ թերապիա, հատուկ ձեռնարկներ, որոնք ուղղված են ուղեղի աշխատանքի բարելավմանը: Եթե վարժություններ եք կատարում և դրական արդյունք եք ստանում, դա լավ նշան է: Խնդիրը լուրջ չէ նաև, եթե սկսել եք նոր դեղամիջոց ընդունել:
Խուճապի մատնվելուց առաջ փորձեք պարզել՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր կյանքում, և ինչպես կարող են դրանք ազդել ուղեղի աշխատանքի վրա: Դեղերի կողմնակի ազդեցությունները հաճախ հիշողության խանգարման պատճառ են դառնում: Անհանգստանալու որևէ բան չկա,եթե Ձեզնից բացի ոչ ոք չի նկատում մոռացկոտությունը: Ընտանիքում անպայման կառաջանան խնդրահարույց իրավիճակներ՝ կապված հիշողության խանգարումների հետ: Դրանք խոսում են հիվանդության առկայության մասին, մասնավորապես՝ դեմենցիայի(ձեռքբերովի ծերունական թուլամտություն):
Այսպիսով, հարազատները հաճախ առաջինն են ախտորոշում և հիմնականում չեն սխալվում: Վաղ ախտանիշներն են միևնույն պատմության կամ հարցերի անընդհատ կրկնությունը, սոցիալական մեկուսացումն ու առօրյա կյանքում առաջացած դժվարությունները: Անհանգստանալու կարիք չկա նաև, եթե մոռացկոտությունը հայտնվել է սթրեսի, անբավարար քնի և աշխատավայրում գերծանրաբեռնվածության հետևանքով: Ձեզ մեղադրելուց առաջ մտածեք՝ ինչ ծավալի աշխատանք եք կատարում: Մեր ուղեղը հարմարեցված չէ միանգամից մի քանի խնդիր լուծելուն: Ուղեղի ևս մեկ սթրեսային գործոն է անբավարար քունը, քանի որ տեղեկության մշակումը տեղի է ունենում հենց քնած ժամանակ:
Եվ վերջապես, սթրեսային իրավիճակները նույնպես բացասաբար են ազդում ուղեղի աշխատանքին: Իսկ իրական դեմենցիայի դեպքում մարդկու մոռացկոտությունը կապված չէ քնի քանակի, աշխատանքի կամ սթրեսի հետ: