Ladynews.am-ը գրում է.

Սոցիալական ցանցերն այսօր մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Դրանց միջոցով մենք շփվում ենք ընկերների հետ, նոր ծանոթություններ հաստատում, իսկ երբեմն էլ գտնում մեր կյանքի երկրորդ կեսին: Եթե գտել եք Ձեզ շատ հարազատ մեկին սոցցանցերի միջոցով, ապա զգուշավորությունը Ձեզ չի խանգարի: Մի քանի խորհուրդ, թե ինչպես չսխալվել համացացնցում տղամարդկանց հետ ծանոթանալիս:

Առաջին հերթին պետք է պարզել ամուսնացած է նա, թե ոչ: Եթե անգամ ընտանեկան վիճակը նրա էջում բնութագրված է որպես «ամուրի», մի շտապեք հավատալ դրան: Ուշադիր թերթեք նրա նկարները: Հոգեբանները պնդում են, որ տղամարդը, որը փոքր, վատ որակով նկար է տեղադրում, որտեղ այդքան էլ պարզ չեն երևում դիմագծերը, աչքերը, կամ գուցե ակնոց է կրում, փորձում է թաքցնել իր անձնականը նաև կյանքում: Եղեք ուշադիր, այսպիսի տղամարդը հավանաբար ամուսնացած է: Ուշադրություն դարձրեք նաև ծանոթության նպատակին: Մի քանի սոցցանցերում կա այդպիսի հարց, թե ինչ նպատակով է օգտատերը ծանոթություններ հաստատելու: Ոմքան հենց այդպես էլ գրում են, որ ծանոթանում են սեռական հարաբերությունների կամ պարզապես հետաքրքրության համար: Համոզված եղեք, որ այդպիսի տղամարդիկ չեն էլ մտածում ամուսնության մասին: Ձեր խոսակցության մեջ կարող եք ասել. «Դու այնպես ես խոսում, կարծես ամուսնացած լինես»: Շատ տղամարդիկ չեն էլ թաքցնում, որ ամուսնացած են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել