24News․am-ը գրում է․
Երեկ` հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Պաշտպանության նախարարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել են շուրջ 2500 հոգի, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և բարձրաստիճան այլ պետական պաշտոնյաներ:
Հրավիրյալների թվում էին նաև ՔՊ-ական համայնքի ղեկավարներ և ոչ միայն:
24News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ իշխանության կազմակերպած միջոցառումանը ներկա էր նաև Գորիսի երբեմնի ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանը, որը իր ընդդիմադիր հայացքների համար էլ որոշ ժամանակ անցկացրեց կալանավայրում:
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/news/324742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել