Մի հատ անտաղանդ ռեժիսոր կա` Սուրիկ անունով։ Մեկը մյուսից անիմաստ պապսա կլիպներ ա կրակում։ Ըստ երևույթին, Սուրիկի կլիենտները հասկացել են, որ անիմաստ ա փող ծախսել անորակ կլիպների վրա, ու Սուրիկը մոռացության և պարապության ա մատնվել, իսկ ինչպես գիտեք, պարապությունը ամեն տեսակ արատների մայրն է… Սուրիկը որոշել է մոռացությունից սեփական անկարևոր անձը հիշեցնել տարբեր շառուշուռերով... Անցյալ դարի 30-ականների ոճով գրված կլյաուզաներով, որոնք բոլորն էլ հերքվել են…և Սուրիկին լուրջ չեն ընդունում։
Ինչևէ, այս անգամ էժանագին փիառի սիրահարը որոշել է կայանալ ոստիկանության հաշվին։ Հաշվարկի սկզբնակետը տեսուչ-քաղաքացի վեճում կանխավ տեսուչին սխալ պատկերացնելու հասարակական ընկալումն է։
Իմ ֆեյսբուքյան ընկերներից որևէ մեկը եթե կտեսնի Սուրիկին, խնդրում եմ թող փոխանցի, որ նա սխալ թիրախ է ընտրել սեփական անձը մի ավելորդ անգամ հանրությանը հիշեցնելու համար…
Սուրիկին ասեք, որ «Կաբրիոլետ BMW»–ն ոչ մի վարորդի իրավունք չի տալիս քշել հետիոտնի վրա։ Բայց եթե Սուրիկին անձամբ շաաաաաաաաատ անհրաժեշտ ա աչքի ընկնել, ես կզեկուցեմ ոստիկանապետին, որ կա մի հատ անտաղանդ ռեժիսոր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել