Lurer.com-ը գրում է.
Համացանցում հիշել են Երևանի այժմյան քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռ 2016 թվականին արված ֆեյսբուքյան գրառումը, որում նա դժգոհել էր մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներից և քննադատել այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
 
«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,– գրել էր Ավինյանը։
 
Հիմա հարց է՝ քաղաքի այժմյան իշխանություններն իրենք ավելի լավ են իրականացնում ձնամաքրման աշխատանքները, թե միայն խորհուրդ տալուց են լավ ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել