Հունվարի 18-20-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի։
Եռօրյա շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հանրապետության հարավային սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։
Ամփոփելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/881350763714043/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել