Հարգելի գործընկերնե՛ր, սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես ԵՂԵԼ Է նախորդ բոլոր տարիներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը:

«Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել