Starnews.am-ը գրում է.
«Իմունիտետ» հաղորդաշարի հյուրն էր դարձել դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով ի թիվս մի քանի այլ թեմաների խոսել էր նաև անձնական կյանքի մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։
Անդրադառնալով հարցին, թե ինչու են իրեն միշտ սիրավեպեր վերագրում խաղընկերների հետ, դերասանուհին նշել էր.
«Գուցե դա խաղից է գալիս։ Երբ տարիներ առաջ Ռիչարդ Մադլենյանի հետ խաղում էինք մի ֆիլմում, որտեղ ես հղի պետք է խաղայի, դա մի կատաստրոֆա էր, որովհետև ես այդ փորը տանը պետք է հագնեի դուրս գայի, ինքը կորսետի նման էր։ Այնպես է լինում, որ մամաս մի անգամ գնում է պոլիկլինիկա, հերթ է լինում, նստած սերիալն է գնում մեր, ու կանանցից մեկն ասում է՝ գիտես չէ՞ Ագնեսան էլ Ռիչարդի հետ է ու հղի։ Մամաս ասում է չկա նման բան, այդ կինն էլ ասում է դա 100%-անոց ինֆորմացիա է։ Պարզվում է՝ ինձ ստուգող բժիշկն իրենց բարեկամն է։ Մեր ազգը սիրում է այդպես անուններ կապել։ Երեխայիս հայրիկին չգիտեին ով է, ես չեմ սիրում դրա մասին խոսել, դա խիստ անձնական է և որևէ մեկի քննարկելու թեման չի։ Ես իմ կյանքը միշտ այլ կերպ եմ պատկերացրել, բայց, ցավոք, հայտնվեցի ուրիշ իրականության մեջ»։
Որդու մասին խոսելիս էլ Ագնեսան ասել էր.
«Ես նոր եմ սկսել Դանիելին ճանաչել, որովհետև Դանիելի խնամքով զբաղվում է մայրս՝ մորաքրոջս հետ միասին, աշխատանքի բերումով դրսում եմ լինում շատ։ Ես նրա հետ շփվում եմ հասուն մարդու պես, նրա կարծիքը հաշվի եմ առնում։ Այդ պակասը մենք չունենք, ինքը շատ-շատ է շփվում իր հայրիկի հետ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: