ArmLur.am-ը գրում է․
Երեկ՝ հունարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը, կրակը տեսանելի է եղել մոտ 100 մետր հեռավորությունից:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով.
«Իրավապահները դեռ ուսումնասիրւմ են, մոտակայքի տեսախցիկներն են ուսումնասիրում, դեռ տեղեկություն չունենք: Հավանական է, որ երեխաներն են»:
Նա հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել դեպքից 30-40 րոպե հետո: «Քաղաքապետի հանձնարարականով շատ արագ կվերանգորգվի խաղահրապարակը, որ երեխաները չտուժեն»-ասաց նա:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ստուգել են տարածքի տեսախցիկները, և ըստ նախնական վարկածի, վերոնշյալ հատվածում անչափահաս երեխաներ են եղել, որոնք ինչ-ինչ գործողություններ են արել և սղարանն այրվել է, որից հետո արդեն ամբողջ խաղահրապարակն է հրդեհվել։