Starnews.am-ը գրում է․
«LIFEROOM» Հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։
StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում խոսվել է մի շարք թեմաների, այդ թվում Վահեի հետ ծանոթության, զույգի միությունը չընդունվելու, ինչպես նաև Վահեի դստեր մասին:
«Եթե իմ պարագայում մարդիկ կարող են մտածել էնպես, կարծես իրենց է հարմար, ապա այն մարդիկ, ովքեր ճանաչում են Վահեին, գիտեն, որ ինքը չի պատկանում էն տիպին, որ ինչ որ իգական սեռի ներկայացուցիչ գա և իրենով անի, ինքը շատ սթափ ու ադեկվատ տղամարդ ա,ով որոշել ա ևս մեկ անգամ փորձել։ էստեղ մարդիկ պատմություն հորինեցին՝ չհասկանլով, որ իրենք ամբողջ ինֆորմացիային չեն տիրապետում և նույն պատմության հերոսները պարտավոր չեն կենցաղային մակարդակով պատմել ամեն բան։ Պետք է ուղղակի ընկալել, որ այս մարդը, այս մարդու հետ ա ու վերջ: Ես վստահ էի իմ ընտրության մեջ և ես պատրաստ էի կրելու ամբողջ բարդությունները, եթե անգամ սխալվեի։
Գտնվեցին մարդիկ՝ ընկերներ, երկրպագուներ ովքեր էդպես չէին պատկերացնում իմ ընտրությունը։
Նեղացել էի, որ չեն ընդունում իմ ընտրությունը բայց հասկանում էի, որ իրենք դա անում էին ինձ համար։
Ուղղակի տեղի ունեցան մի քանի բախումներ, որտեղ ուրիշ Շուշաննա տեսան, որտեղ ես ասեցի ինքնա և վերջ և ով որ իմ հետա իմ հետա, ով չէ` կարա գնա։
Փառք Աստծո իմ ու Վահեի մեջ նման դժվարություններ չեն եղել, նման խոսակցություններ չեն եղել ամեն բան պարզ էր ու բոլորի համար, չպարզված հարցեր չեն եղել։
Միակ խոսակցությունը դա այն էր, որ Վահեն ունի երեխա և արդյոք ես ինձ հարմար եմ զգում այդ իրականության հետ։
Ես երբևէ Վահեի դստեր՝ Յանայի հետ որևէ խնդիր չեմ ունեցել, մենք խնդիր չենք ունեցել ճիշտա հանդիպումները հաճախակի չեն լինում, մանավանդ, երբ մենք արդեն էստեղ ենք ապրում, ժամային գոտին էլ հարմար չէ երեխաների շփման համար, տղաներս փոքր են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: