Իշխանությունների մասին կարծիք է ձևավորվում առաջին հերթին իշխանության ստորին օղակների հետ աշխատանքի արդյունքում: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը իր գործունեությամբ հասցրել է երեք անգամ կուսակցություն փոխել՝ ՀՀՇ, ՕԵԿ, ՀՀԿ և բավականին հեշտ ինտեգրվելով նոր կուսակցությանը՝ շարունակում է իր գործը՝ թալանել համայնքը: Փող, փող, փող. սա է նրա նշանաբանը, գումարը նրա համար օրգազմի աղբյուր ա` չմտածելով, որ հնարավոր չէ և՛ հաճույք ստանալ, և՛ կույս մնալ: Օգտվելով այն առիթից, որ գյուղում ունի բավական մեծ ազգություն, իսկ եզդիների հետ քավոր-սանիկություն, ինչպես նաև գյուղի պառակտվածությունից ու ոչ մրցունակ թեկնածուի առկայությունից, օգտագործելով տարաբնույթ մեթոդներ` ամեն անգամ վերընտրվում է, իսկ գյուղը անկում է ապրում, խնդիրները բազմաթիվ են. 400 տնտեսություն ունեցող գյուղի 150 տնտեսության տնամերձ հողամասերը շուրջ 30 հա ամբողջությամբ ամայացել են` նմանվելով Սահարային բառիս ուղիղ իմաստով, իսկ մնացած հողակտորները ջրվում են անկանոն, այդ իսկ պատճառով գյուղում հողագործութամբ զբաղվողները շատ քիչ են. գյուղապետ աշխատելու ընթացքում հասցրել է կուտակել բավականին սեփականություն իր, կնոջ, որդու անունով: Տղան 2005 թ. ձևակերպված է որպես խորհրդական, իսկ 2012 թ.-ից` վարորդ, սակայն աշխատանքային պարտականութուններով չի զբաղվում: Չնայած գյուղի սոցիալական վատ վիճակին` 2013թ. գյուղապետարանին պատկանող «Վազ 21 07» մակնիշի շահագործվող ավտոմեքենան իբր աճուրդով օտարեց, սակայն գյուղում ոչ մեկը չիմացավ դրա մասին այն դեպքում, երբ գնել ցանկացողներ կային և բազմիցս հետաքրքրվել էին, արդյունքում գյուղապետը մի քանի հարյուր դոլար աշխատեց` վերավաճառելով մեքենան. 5.5 միլիոն դուրս գրեց նոր մեքենայի համար, շռայլություն մեր գյուղի համարմ որի բյուջեն 40 միլիոնից քիչ ավել ա, կլորիկկ գումար` գազ տեղադրելու համար, նոր մեքենայի ավտոմասեր ձեռք բերելու համար գումար դուրս գրելու առաջարկը մերժվելուց հետո այլ հատկացումներից օգտվեց (իբր ավտոյի համար պարտք եմ մնացել), մեքենան օգտագործում են ինչպես սեփականը, տույժերը մուծում է գյուղապետարանը:
Սոցիալական ֆոնդ հատկացվում է 4 միլիոն, կոռուպցիայի հետաքրքիր աղբյուր: Բաշխումը կամայական ձևով, մեկի քվեարկություն կաշառք, մյուսին իրա մարդը լինելու համար, մեկ-մեկ էլ անապահովներին, երիտասարդական ֆոնդ 1 միլիոն, փոշիացվում է ամբողջությամբ և գրպանվում:
Ճանապարհների վերանորոգում` 1 միլիոն, քանդված ու անանցանելի ճանապարհները ամեն ինչ ասում են, մի քանի ավտո անորակ ավազ, մնացածը` գրպանը:
1 միլիոն աղբահանություն, իրականում ծախսվում է 300 հազար, մշակույթի տան հոսանքի ծախսի համար կլորիկ գումար, սակայն մշակույթի տունը չի շահագործվում, իսկ գրադարանը այնտեղ տեղակայված ձմռանը չի գործում, որ տաքացնելու խնդիր չլինի:
2012-13 թթ. երկրապահների համար գումար է հատկացվել, սակայն յուրացվել: Գյուղի մեկ ընտանիքի գազաֆիկացման համար հատկացվել է 1.8 միլիոն դրամ, այն էլ ապահովված ընտանիքի, ըստ հավաստի տվյալների` նույն բնակչից ստացել է ծախսած գումարի կեսը որպես կաշառք:
Համայնքային ծառայողների ատեստացիան անցկացվում է կեղծիքներով` առանց ծառայողի մասնակցությամբ:
Կարկուտից տուժած ընտանիքներին հատկացվող 40 հազարական դրամները բաշխել է ըստ ճաշակի, շախմատաձև. տվել նաև առվույտ ունեցող ծանոթ-բարեկամներին, որոնց մարզպետը հրահանգով չպիտի տար, շրջանցելով մի շարք տուժած անապահովներին` օգնություն է տրամադրել նաև իր որդուն և կնոջը` որպես տուժածներ: Բազմաթիվ են չարաշահումներն ու խախտումները, եթե վերջին մի քանի տարվա կտրվածքով գոնե բյուջեի, գույքի օտարման, հողերի վաճառքի ստուգումներ անցկացվեն, համոզված եմ, որ այլևս ՀՀԿ չի ցանկանա ունենալ նման գուղապետ, պատիժն էլ կլինի ըստ արժանվույն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=159919880875516&set=a.101160920084746.1073741829.100005725142291&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել