Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։
Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Ճամբարակ, Վարդենիս, Մարալիկ, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր, Ախուրյան գյուղերում տեղում է ձյուն:
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rescueservicera/posts/pfbid0i96GhMXRmBZmcTJ77jCm7TRrJZ7SqKYJZ32f9rZwWGPPyp8crwzP8AmSDFry3F2xl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել