Մամուլում լուրեր են տարածվել Սյամոյի ծանր հոգեվիճակի մասին: Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների՝ Սյամոն այլևս վերջնականապես գիտակցել է, որ «քցվածի» կարգավիճակում է հայտնվել. կառույցը, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաև բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով, չի ձևավորվի, քանզի, ինչպես տեղեկանում ենք, Նիկոլը որոշել է Արցախի թեման հուր-հավիտյան փակել: Մինչդեռ Սյամոն, որ հենց իրեն էր տեսնում այդ ստեղծվելիք մարմնի շեֆի դերում, փաստորեն, մնում է բորդյուրին՝ չիմանալով՝ ինչ անել:

Այն, որ Սյամոյի հույսերը չէին արդարանալու, գրեթե կասկած չէր հարուցում ի սկզբանե. Նիկոլը, լինելով «եփված» գործիչ, մարդկանց «քցելու» հարցում դուրս է մրցակցությունից: Սյամոն Նիկոլի համար տվյալ դեպքում ուղղակի բեռի կարգավիճակում է հայտնվել, որի ամբիցիաները լիկվիդացնելու հարցը բավական հրատապ է դարձել. Նիկոլին պետք չեն սեփական հասակից վեր-վեր թռչողներ, որոնց եսակենտրոնությունը վաղուց պաթոլոգիկ է դարձել, այլ պետք են ասենք սուրենպապիկաններ՝ հլու-հնազանդ անկենսագիրներ:

Սյամոյին կործանում է ոչ միայն իր այլանդակ բնավորությունը, այլև՝ «փառապանծ» անցյալը, որի մութ կողմերի մասին տեղյակ են բոլորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել