Ռեժիսոր

Փոքր ժամանակ Դալմայի այգիներ էինք գնում ցոգոլ կամ խաղող գողանալու: Սովետները պահակներ էին դրել այգիներին, ու մենք ընկերներով պայմանավորվում էինք, ու մեզանից ամենաճարպիկն ու արագ վազողը գնում էր պահակներին «տանելու», այսինքն` մտնում էր այգի ու ստիպում պահակներին ընկնել իր հետևից ու նրանց ուշադրությունը շեղում իր վրա, քանի դեռ մենք, մեր «սև գործն արած», նշան չէինք անում նրան հետ գալ: Մեր գողոնի ամենալավ մասից էլ ամեն մեկս մեր «ճարպիկին» բաժին էինք հանում: Հիմա մեր կառավարությունն ա, աչքիս նրանց մեջ մեր հետ ցոգոլ գողացողներից կա, ի՜նչ վարպետությամբ են շեղում ժողովրդին տարբեր մանր հարցերի վրա ու հանգիստ իրենց սև գործն անում... Ասենք ինչի՞ եմ հեռու գնում որ: Ալեքսանյան Սամվելը հերիք ա էլի, որ պատմի` ոնց անեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել