Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ
Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։
Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում
ցուցաբերած արդյունքները՝ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական
հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։
Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին, պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid037cB6pGy95nfb8vzQoFVH8TKtCRxnKp7o2RX9ijHxgQMTo9ycv19MRQZ1s9NPFHQHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել