Խոսելով արցախյան խնդրից՝ ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը հայտարարել է, թե արցախցիների վերադարձի մասին խոսողները այն ուժերն են, որոնք ցանկանում են՝ Հայաստանում խաղաղություն չլինի. այս հարցի բարձրացումը, ըստ նրա, երկիրն անընդմեջ կոնֆլիկտային իրավիճակի մեջ պահելն է:

Գաղտնիք չէ, որ արցախցիների՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ ամենահաճախ հայտարարություններ անողը Սյամոն է: Ավելին՝ նա պարբերաբար փորձում է արցախյան իշխանություններին խելք սովորեցնել, թե ինչպես է պետք հասնել դրան՝ վստահեցնելով, որ արցախցիները նույնիսկ կարող են յուրատեսակ կամուրջ դառնալ երկու երկրների միջև: Իհարկե, թե ինչպես է դա հնարավոր, Սյամոն հոդաբաշխ բացատրություն չի տալիս, բայց ասում է՝ երևի տպավորություն թողնելու, թե արցախցիների դարդուցավով ապրող մարդ է՝ խրթին հարցերի լուծման բանաձևն ունեցող:

Վերոհիշյալ ՔՊ-ականի հայտարարությունը ակնհայտորեն հակոտնյա է Սյամոյի գաղաարներին ու 100%-ով համընկնում է Նիկոլի տեսլականի հետ, ինչը բնական է. կամայական ուսապարկ չի կարող շեֆին հակադրվել: Արդյոք կա՞ իրական հակասություն Սյամոյի ու ՔՊ-ի միջև այս հարցի վերաբերյալ, թե՞ Սյամոն պայմանավորված խաղ է տանում՝ արցախցիների շրջանում դույզն-ինչ հեղինակություն ձեռք բերելու:

Ամենայն հավանականությամբ գործ ունենք պայմանավորված խաղի հետ. Սյամոն չափից դուրս մորթապաշտ է, ուստի չի կարող առանց նախնական համաձայնության անել նման հայտարարություններ, քանի որ կարող է զրկվել Աննայի հովանավորությունից՝ բերանն առնելու բանը կորցնելով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել