1in.am-ը գրում է.

Արցախում հացահատիկի բերքն այս տարի բավական առատ է և իրացման խնդիր չկա, քանի որ պահպանվում են նախնական պայմանավորվածությունները: Այս տարի ցանքս է կատարվել 60 հազար հեկտար տարածքում, և բերքն արդեն հավաքվել է 46 հազար հեկտարում: 

Ըստ Արցախի Գյուղատնտեսության նախարարության` մեկ հեկտարի միջին բերքատվտությունը 17 ցենտներ է, ի դեպ ցորենի բերքատվությունն ավելի բարձր է՝ 18 ցենտներ, քան գարունը՝ 16 ցենտներ: Արդեն հավաքվել է ավելի քան 80 հազար տոննա հացահատիկ: 

Ըստ նախարարության, եգիպտացորենի բերքը նույնպես առատ է, այստեղ միջին բերքատվությունը ամենաբարձրն է՝ մոտ 20 ցենտներ է: Բարձր բերքատվության պատճառով, եգիպտացորենի գինն արդեն հասցրել է ընկնել:

2014թ.-ը ըստ պաշտոնական կողմի ավելի առատ բերք է խոստանում, քանի որ գնալով ավելանում է պետական ֆինանսավորմամբ և արդիականացվող գյուղտեխնիկայի պարկը: Հայկական երկրորդ հանրապետությունում պահանջվող սերմացուի շոշափելի մասը կարող է բավարարել գործող սելեկցիոն կայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել