Tert.am-ը գրում է.

Արևելյան գործընկերության անդամ-պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում ընթացող կրթության նախարարների հանդիպումից հետո հանդես եկան մամլո ասուլիսով և լրագրողներին ներկայացրին արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։


ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ քննարկել են Արևելյան շրջանակներում ընթացող՝ միասնական Եվրոպական կրթական տարածք ստեղծելու ծրագիրը։ «Անկեղծ և բաց զրույց է եղել առկա խնդիրների մասին։ Անդամ երկրների հիմնական օրականարգը նույն է. դա Բոլոնիայի գործընթացն է, բոլորն էլ ունեն միևնույն խնդիրը, մարտահրավերները։ Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ կրթությունը եվրամերձեցման քաղաքականության մեջ յուրահատուկ ոլորտ է»,-ասաց նա։


Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերվ հանձակատար Անդրուլա Վասիլիուին տեղեկացրեց, որ առաջին անգամ Արևելյան գործընկերության ծրագիրն անդրադարձել է բարձրագույն կրթական բարեփոխումներին և առկա մարտահրավերներին, ոլորտում պետության դերակատարության զարգացման հեռանկարներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել